Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

«Քուանշ, գլխավոր դատախազ»

«Քուանշ, գլխավոր դատախազ»
10.07.2017 | 23:19

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի դատախազության 2016-ի գործունեության մասին հաղորդումը։ Նիստին ներկա էր 75 պատգամավոր։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազին` Մարտի 1, «Սասնա ծռեր», «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյան և «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյան։

«Իմ ելույթն ունի վերնագիր, այն վերնագրված է՝ «Քուանշ, գլխավոր դատախազ», քուանշը մի տերմին է, որն օգտագործվում է «Բլոտ»-ի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և այսօր չորս դրվագով քուանշ ունեմ հայտարարելու գլխավոր դատախազին»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 8258

Մեկնաբանություններ